Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«Եթե հակառակորդը մեկ անգամ էլ փորձի ոտնձգություն կատարել, ավելի մեծ դաս է ստանալու»

«Եթե հակառակորդը մեկ անգամ էլ փորձի ոտնձգություն կատարել, ավելի մեծ դաս է ստանալու»
04.07.2017 | 09:20

«Եղնիկներ» անունը կրող զորամասում օրերս ներկայացվեց լուսանկարիչ ՀԱԿՈԲ ՊՈՂՈՍՅԱՆԻ «25 տարի անց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Լուսանկարները պատմում են «Եղնիկներ» ջոկատի և համանուն զորամասի մասին, ներկայացնում դրվագներ ինչպես Արցախյան, այնպես էլ ապրիլյան պատերազմներից։


Լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը, ներկայացնելով իր աշխատանքները, պատմում է «Եղնիկներ» ջոկատի հիմնադիրներ Շահեն Մեղրյանի, Սերգեյ Չալյանի, Կամո Հարությունյանի և այլոց մասին։ Լուսանկարների հեղինակը կադրերից մեկում պատկերել է Վազգեն անունով ազատամարտիկին, որն անհետ կորել է 1992-ի փետրվարին, Վահե Բաղդասարյանին, ում անունով կոչվում են «Եղնիկներ» զորամասի երեք պահակակետերը, և Ալեքսանդր Կուրեպինին։ Նկարն անմահացրել է Ջրաբերդում իրականացված գործողությունը, երբ ականապատվեց և պայթեցվեց ադրբեջանցիների մեքենան։
Ներկայացված են նաև Տոնաշենի, Քարվաճառի ազատագրման գործողությունները, որոնց գործուն մասնակցություն են ունեցել «Եղնիկները»։


Լուսանկարներն արվել են «Եղնիկներ» ջոկատի կազմավորման շրջանից ի վեր։ Կադրերում պատկերված են նաև վերջին տարիներին ծառայող զինվորները։
Հակոբ Պողոսյանի համար այս լուսանկարները հուշեր են, այստեղ նա վիրավորվել է, կադրերը պատմում են նաև այդ մասին։


Նշենք, որ լուսանկարների ցուցահանդեսը կազմակերպել էր Հայ օգնության միությունը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հատկացրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։
«Եղնիկներ» զորամասի հրամանատար ԿԱՐԵՆ ՋԱԼԱՎՅԱՆԸ նշեց, որ այսօրվա երիտասարդները, օրինակ քաղելով իրենց հայրերի սխրանքներից, շարունակում են նրանց գործը, և դրա վառ օրինակը 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմն էր։ «Այդ ընթացքում մեր ժամկետային զինծառայողներն իրենց հրամանատարների հետ կարողացել են դիմակայել հակառակորդին և հետ շպրտել։ Եվ եթե հակառակորդը մեկ անգամ էլ փորձի ոտնձգություն կատարել, հավատացնում եմ ձեզ, ավելի մեծ դաս է ստանալու»,- ասաց հրամանատարը։
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ զորամասի ժամկետային զինծառայողներից է, զորակոչվել է Ստեփանակերտից։ Արդեն մեկ տարի ծառայության մեջ է։ Բանակային առօրյայի, ընկերների մասին սիրով է խոսում։ Ասում է, որ բանակն իրեն առաջին հերթին կոփել է, տվել լավ ընկերներ։ Թիկունքում գտնվողներին էլ հորդորում է չանհանգստանալ. ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ